Երևանում Hard Rock Cafe կբացվի

06.12.2021, 18:39
Երևանում Hard Rock Cafe կբացվի
Երևանում Hard Rock Cafe կբացվի

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) հայտել են Hard Rock սրճարանի բացման նախագծի մեկնարկի մասին:

Ինչպես հայտնում է Food and wine հայկական պորտալը, օրերս «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը ֆրանչայզինգի պայմանագիր է ստորագրել Hard Rock International-ի հետ:

ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է covid 19-ի տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։

ԱՆԻՖ-ի և «Ֆուդ Ռեփաբլիք»-ի միջև պայմանագիրը կնքել են ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն Բելլա Մանուկյանը և «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։

ԱՆԻՖ-ը համաֆինանսավորում է ծրագիրը՝ 48% մասնակացության չափով։ Բիզնես աջակցության բոլոր ծրագրերում ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդի գործակցության նախապայմաններից է ձեռնարկատիրոջ առնվազն 50.1%-ի համաֆինանսավորման պատրաստակամությունը։ 

Նախագծի արժեքն ու ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ներդրումներրի ծավալը չեն նշվում։

Hard Rock Cafe® Yerevan-ի բացումը նախատեսված է 2022թ․-ի երկրորդ եռամսյակում։

«Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանին են պատկանում հանրային սննդի ոլորտում տարիների հաջողված փորձ ունեցող Wine Republic, Thaiwine Republic, Asador, Mao և Point of View ռեստորանները, Hard Rock Cafe-ն, որի ցանցի հետ բանակցությունները սկսել էր դեռ 2019 թ.-ին։

«Համաշխարհային ճանաչում ունեցող նման ընկերության Ֆրանչայզի բացումը Երևանում ոչ միայն լավ նվեր կլինի հայ սպառողի և մայրաքաղաքի հյուրերի համար, այլև նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացման գործում՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի և սպասարկման որակի կառավարման ոլորտներում։ Ռոքի ավանդույթներն իրենց տունը կվերագտնեն Հայաստանում։ Ուրախ կլինենք Երևանը դարձնել նոր գրավիչ կետ Hard Rock Cafe-ի բոլոր սիրահարների համար»,-ասել է «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանն էլ իր գոհունակություն է հայտնել նման հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու առիթով:

«Վստահ ենք, որ պետական աջակցությունն առավել արդյունավետ է, երբ բիզնեսն ինքն ունի ընդլայնման, նոր նախաձեռնության տեսլական և պատրաստակամություն։ Մեր գործընկերների փորձն ու աշխարհահռչակ բրենդի ներկայությունը մայրաքաղաքում ոչ միայն հաջող բիզնես ծրագիր կդառնա, այլև կնպաստի Երևանի տուրիստական գրավչությանը», - ասաց Փափազյանը։

Առաջին Hard Rock Cafe-ն բացվել է Լոնդոնի կենտրոնում 1971 թ.-ին: Այսօր ցանցը գործում է ավելի քան 68 երկրներում, շուտով նաև՝ Հայաստանում։-0-