«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը կրկին հացադուլ է հայտարարել (ՎԻԴԵՈ)

18.12.2017, 12:03
Դավիթ Պետրոսյանը կրկին հացադուլ է սկսել ԵՊՀ–ի ֆիզիկայի ֆակուլտետի լսարանում։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը կրկին հացադուլ է հայտարարել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը կրկին հացադուլ է սկսել ԵՊՀ–ի ֆիզիկայի ֆակուլտետի լսարանում։

Պետրոսյանն այդ մասին հայտարարել է Facebook–ում հրապարակված տեսանյութում։

Հիշեցնենք, որ Պետրոսյանը մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ կրկին հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։

ՀՀ ԱԺ–ն նոյեմբերի 15–ին նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը։ ՀՀ նախագահն օրենքը ստորագրեց նոյեմբերի 29–ին։ Օրենքով նախատեսվում է չեղյալ հայտարարել տարկետումը բուհերում պետպատվերով սովորող ուսանողների համար։ Օրինագիծը մշակման և քննարկման փուլում առաջացրել էր հասարակական բողոքի մեծ ալիք. մեկ շաբաթ շարունակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները կազմակերպում էին բողոքի ակցիաներ և բոյկոտում դասերը։

Загружается новость ... "Лево"

«Ես ընկերոջս հետ կրկին հացադուլ ենք սկսել։ Հացադուլի պատճառը հետևյալն է՝ նախօրոք, եթե նշում են, որ 5-րդ կետն օգտագործում են որպես ճանապարհ՝ արժանի ուսանողներին հնարավորություն տալու, կրթության անընդհատության սկզբունքը պահպանելու համար, որ շարունակեն իրենց ուսումը, այդ խոսքերն ուղղակի զրոյի հավասարվեցին, երբ մի քանի անգամ ասվեց, որ բացառիկ ուսանողներ կան, հանճարեղ ուսանողներ կան։ Այս չափանիշներին մենք դեմ ենք, եթե 5-րդ կետում նշվում է, որ նշանալի նվաճումներով ուսանողներին տրվելու է տարկետում, ո՛չ Կրթության և գիտության նախարարությունը, ո՛չ Պաշտպանության նախարարությունը չգիտեին, թե ինչպիսի չափանիշների միջոցով պետք է հասկանալ, թե նշանակլի նվաճումը որն է։ Սկզբունքներ կային, որոնց մենք դեմ էին, քանի որ կարծում էինք, որ դրանք հնարավորություն չեն ստեղծելու արժանի ուսանողներին շարունակելու իրենց կրթությունը։ Հանդիպումները ցույց տվեցին, որ բանակցությունները գնում են ոչ թե կոնստրուկտիվ ճանապարհով, այլ բանակցությունները գնում են, ուղղակի որպեսզի գնան», – նշել է Պետրոսյանը տարածած տեսանյութում։

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։–0–