439.88
4.45
403.71
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ

18:05
25 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի միջանկյալ հատվածի այգում շարունակվում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, սահմանված ժամանակացույցով ավարտին է մոտենում նաև «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը:

Վերջինի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական վերահսկողություն սահմանել մասնավորապես «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ:

«Առաջիկայում ամբողջությամբ կավարտվի «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը, և քաղաքի այս հատվածը նորովի կներկայանա թե՛ երևանցիներին և թե՛ մայրաքաղաքի հյուրերին: Սակայն դեռևս անելիքներ կան, և տարածքի վարձակալի ուշադրությունը պետք է հրավիրել մասնավորապես «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման հարցին: Դեռ անցյալ տարի Երևանի ավագանին ընդունեց համապատասխան որոշում, համաձայն որի հստակեցված են տվյալ տարածքում առևտրի կազմակերպման պահանջները: Տարածքի վարձակալի առջև հստակ դրեք պահանջը՝ հետևելու առևտրի կազմակերպման սահմանված կարգին: Նաև նախազգուշացրեք, որ սահմանված կարգը խախտելու համար պատասխանատվության կենթարկվի վարձակալը, այլ ոչ թե տարածքում առևտուր իրականացնողները: Խստորեն հետևեք, որ «Վերնիսաժում» պահպանվեն Երևանի ավագանու որոշմամբ հաստատված առևտրի կազմակերպման պահանջները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ընթացքում նաև զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է իրականացվող աշխատանքների վերահսկմանը շարունակել ներգրավել վերանորոգվող մուտքերի բնակիչներին և միայն նրանց գոհունակությունն ունենալու պարագայում ստորագրել ավարտական ակտերն ու կատարել համապատասխան վճարումները:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը