Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված՝ 2 մահվան դեպք է գրանցվել, պացիենտները 35 տարեկան էին

04.01.2023, 15:45
Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված՝ 2 մահվան դեպք է գրանցվել, պացիենտները 35 տարեկան էին
Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված՝ 2 մահվան դեպք է գրանցվել, պացիենտները 35 տարեկան էին
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված` 2 մահվան դեպք է գրանցվել:

Այս մասին հայտնեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում: Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում»,- մանրամասնե նա՝ ընդգծելով, որ հիվանդության սկզբնական փուլում բժշկին դիմելը կօգնի փրկել կյանքեր:-0-