Գիշերը Երևանում թափվել է նոյեմբերի ամսական տեղումների չափ անձրև. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

09.11.2017, 12:12
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-10-ը` հատկապես ցերեկը, կնվազի 2-4 աստիճանով:
Գիշերը Երևանում թափվել է նոյեմբերի ամսական տեղումների չափ անձրև. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Անցած գիշեր Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա տեղումների քանակի չափ անձրև, այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ,  նոյեմբերի 9-10-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 9-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերում՝ ինտենսիվ: Նոյեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-10-ը` հատկապես ցերեկը, կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 9-10-ը սպասվում է անձրև, 11-13-ը`առանց տեղումների եղանակ:

Երևանում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +13...+15 աստիճան, երեկոյան` +9...+11 աստիճան, կտեղան անձրևներ։ Վաղը գիշերը կանխատեսվում է +6...+8, ցերեկը` +12...+14, երեկոյան ժամերին` +6...+8 աստիճան, կլինի անձրևային եղանակ։ –0–