Երկուշաբթի` փետրվարի 26–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
27 Փետրվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` փետրվարի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Մեծամորի աղբանոցում նորածնի դի է հայտնաբերվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նորածնի մոտ բացակայել է աջ դաստակը ու ձախ վերին վերջույթն ամբողջությամբ։
ՀՀ ԱՆ–ն հրապարակել է ՀՀ–ում գրանցված դեղերի հաստատված ցանկերը։
Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան։ Նա երկար ժամանակ է` դադարեցրել է մարզումները:
ԱԻՆ–ը ներկայացրել է մարտ ամսվա ընդհանուր կլիմայական բնութագիրն ու կանխատեսումն առաջիկա ամսվա համար։ Ըստ այդմ՝ մարտի երկրորդ կեսին որոշ մարզերում և Երևանում կգրանցվի 25-28 աստիճան տաքություն:–0–
Ընդդիմության ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀԿ–ների ներկաայցուցիչների հետ