Երեքշաբթի` փետրվարի 27–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
28 Փետրվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հայտնաբերվել է Մեծամորի աղբանոց նորածնին նետած մայրը։ Միաժամանակ, ՔԿ–ն ներկայացրել է ահասարսուռ միջադեպի մանրամասները։
«Ելք» դաշինքում պառակտում է հասունանում։ Նիկոլ Փաշինյանն անգամ «պատրաստ է նորից բանտ նստել»։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը: Խոսելով Արցախյան հակամարտության մասին, նա նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է զրկվի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցելուց Ադրբեջանի առարկության պատճառով, մի երկրի, որը տխրահռչակ է հենց մարդու իրավունքների ոտնահարմամբ»։–0–