Երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունները
01.11.2017,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Այսօր Մոսկվայում մեկնարկել է «Եվրասիական ինտեգրում» XII միջազգային համաժողովը, որի շրջանակում հայտնի դարձավ, որ ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար։
- ՀՀ նախագահը Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակել։
- Արմավիրում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է. երեք անձ ճանաչվել է տուժող։ Միաժամանակ, հայտնի են դարձել այս ահասարսուռ պատմության որոշ մանրամասներ։
- Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանի խոսքով, ջրի սակագինը վերանայվում է, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 2018 թ.–ին չի նախատեսվում։
- Մահացել է Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։–0–