431.08
4.38
402.99
+10
Եղանակը Երևանում
Հայ

Մահացել է Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը

20:44
31 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կյանքից հեռացել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։

Տխուր լուրը հաղորդել է նրա որդին` Ալեքսանդր Գրիգորյանը, Facebook–յան իր էջում։

«Հայրի′կ, շնորհակալություն, դու եղել, կաս և կլինես լավագույնը։ Շատ կկարոտեմ քեզ, R.I.P», – գրել է նա։



Ալեքսանդր Գրիգորյանը Հայաստանի ժողովրդական արտիստ է, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ։ Նա ծնվել է 1936 թ.–ի օգոստոսի 20–ին Բաքվում։

Արդեն 26 տարեկանում նա դարձել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ 28-ում հրավիրվել Հայաստան` որպես Երևանի Կ.Ս.Ստանիսլավսկու անվ. պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուր աշխատում էր մինչ օրս:

Նրա անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը, Ն.Գոգոլի «Ռևիզորը», Ա.Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ.Շեքսպիրի «Մաքբետը» և շատ, շատ ուրիշներ, որոնք բարձրացրեցին թատրոնի հեղինակությունը:

Նա բեմադրել է ավելի քան 150 ներկայացում ոչ միայն Երևանում, այլ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Օդեսայում, Լվովում, Քիշնևում, ինչպես նաև Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում: Նրա ներկայացումներից շատերը արժանացել են բարձր մրցանակների ու պարգևների:

1982թ.–ին Գրիգորյանը հրավիրվել է Օդեսա, որտեղ Իվանովի անվ. թատրոնի բեմում բեմադրել է Ա.Պապայանի «Փեսացուն արտասահմանից» պիեսը: Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել: Այն բարձր է գնահատվել հանդիսատեսի, քննադատների և լրագրողների կողմից:

1999թ.–ին ռուսական թատրոնի զարգացման մեջ իր մեծ ներդրման համար Ա.Գրիգորյանը արժանացել է «Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ» կոչմանը:

2000թ.–ին Ա.Գրիգորյանը դարձել է Ստանիսլավսկու, իսկ 2001թ.–ին Սմոկտունովսկու Միջազգային թատերական մրցանակների դափնեկիր:

Դժվարին 90-ական թվականներին, երբ Հայաստանի բոլոր թատրոնները անգործության էին մատնված, Գրիգորյանը կարողացել է ոչ միայն պահպանել թատրոնը, այլ դարձնել այն ավելի աշխատունակ: Շնորհիվ Ա.Գրիգորյանի, թատրոնում շուրջ 25 տարի գործում է դերասանական ստուդիա, որի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են ոչ միայն Հայաստանի թատրոններում, այլ նաև նրա սահմաններից դուրս:

Ա.Գրիգորյանի նախաձեռնությամբ Երևանի թատերական ինստիտուտի պատմության մեջ 2000թ.–ին առաջին անգամ բացվել է դերասանի վարպետության ռուսական կուրս:

2007թ. –ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Գրիգորյանը պարգևատրվել է բարձր ռուսական պարգևով՝ «Բարեկամություն» շքանշանով: 2010թ.–ին Ա.Գրիգորյանն արժանացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:28
14 Նոյեմբերի 2023
«Հետք». ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել
Հրապարակվել են պետական աջակցության չափն ու ընկերությունների մասին տվյալները
20:31
14 Նոյեմբերի 2023
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Երևան
Նշվել է, որ Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում
16:04
14 Նոյեմբերի 2023
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով, սպասվում է քամի, անձրև
Քամու ուժգնացում, անձրև․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
15:40
14 Նոյեմբերի 2023
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ ուղեկալի բացումը (ՎԻԴԵՈ)
Նորակառույց սահմանապահ ուղեկալն ապահովված է ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, նյութատեխնիկական միջոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով․ ՎԻԴԵՈ
15:21
14 Նոյեմբերի 2023
Սև ուրբաթին ընդառաջ. Էլեկտրոնային առևտրի երկու կողմը
Այս հոդվածում կխոսենք էլեկտրոնային առևտրի, համաշխարհային միտումների և մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունների մասին
14:06
14 Նոյեմբերի 2023
Պապիկյանն ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է ՀՀ–ԱՄԷ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար
13:28
14 Նոյեմբերի 2023
Վրացական կողմը հաստատել ֆրանսիական Bastion զրահապատ մեքենաների տարանցումը Հայաստան
Վրացական կողմն հաստատել է «հատուկ բեռի» տարանցումը Հայաստան
11:55
14 Նոյեմբերի 2023
Երևան–Սևան ճանապարհի որոշ հատվածներում կգործեն սահմանափակումներ (ՍԽԵՄԱ)
Երևան–Սևան ճանապարհի որոշ հատվածներում կգործեն սահմանափակումներ․ ՍԽԵՄԱ
10:29
14 Նոյեմբերի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և Արմավիրի մարզի մի շարք հասցեներում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և մարզերից մեկում
18:06
13 Նոյեմբերի 2023
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն օրերս այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ