Երեքշաբթի` հոկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
04 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ՀՀ–ում պարտադիր կուտակային համակարգի ներդրման ժամկետները չեն վերանայվի, ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը։
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին