Երեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները

19.10.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները։
Երեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները։
  • Եղանակի կանխատեսման համաձայն, հոկտեմբերի 17–ի երեկոյան ժամերից հանրապետության մի շարք շրջաններում տեղում էր ձյուն, որի ծածկի առավելագույն բարձրությունը Գավառում հասնում է 20 սմ, Հրազդան, Ֆանտան, Ծաղկաձոր հատվածներում 15-18 սմ: 
  • Երեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ավտոճանապարհին։ Բախվել են Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 9–ը` վիրավորվել։
  • ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է լինել փոխզիջում տեղական ինքնավարության, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցերի շուրջ, ապագայում, եթե լինի պայմանավորվածություն, ապա կարող է լինել ինքնավար հանրապետություն։ Այդ կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ծիծաղելի է համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին: Միաժամանակ, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը փորձում է խեղաթյուրել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը։–0–