498.82
6.81
472.64
+13
Եղանակը Երևանում
Հայ

Գործադիրը հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին

19:52
18 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նիստում քննարկվել է երկու հարց` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը և «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» որոշումը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։

Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել Հայաստանի գերագույն արժեք հանդիսացողի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։

«Մենք ձևակերպել ենք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր ծանրաձող, որը բարձրացնելու համար պետք է կոնցենտրացնենք մեր ներուժը»,-ընդգծել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և հորդորել գերատեսչությունների ղեկավարներին հատուկ ուշադրություն դարձնել ծրագրի իրականացմանը:

«Հաշվետվություն ենք տալու, ժամանակը գալու է, պետք է բացատրենք՝ ինչ ենք արել, ինչ չենք արել, ինչը պրակտիկորեն պետք է բացառենք»,-նշել է վարչապետը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Կառավարության արտահերթ նիստի երկրորդ հարցով էլ որոշվել է հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:32
10 Մայիսի 2022
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
12:02
09 Մայիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
19:20
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել. ընկերության ներկայացուցիչ
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել
18:21
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
20:36
06 Մայիսի 2022
Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. քաղաքապետ (ՖՈՏՈ)
Երևանում կգործեն 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. ՖՈՏՈ
15:59
06 Մայիսի 2022
Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ
15:32
06 Մայիսի 2022
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
14:37
06 Մայիսի 2022
Հայրենիքում տունն այժմ պարզապես երազանք չէ. «Ռաֆֆաել» ընկերությունը գործարկում է բացառիկ նախագիծ սփյուռքահայերի համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Առաջին «երազանքի տունն» արդեն կառուցվում է Մասիս գյուղում, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:36
06 Մայիսի 2022
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
13:01
06 Մայիսի 2022
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
11:08
06 Մայիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված
Ուշադրություն, «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված