Երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները

18.10.2017, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Հոկտեմբերի 16–ի լույս 17–ի գիշերը Հայաստանի տարածքում ուժգին քամի էր գրանցվել, ինչի հետևանքով հանրապետության մի շարք շրջաններում գրանցվել էին վնասներ։

  • Ավարտվել են Երևան–Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհը նորոգվել է ռեկորդային կարճ ժամկետներում։
  • Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք։ Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքն ունի 129 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ։–0–