Երեքշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
11.10.2017,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ռրեքշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ռրեքշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Հոլիվուդյան աստղ, ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը երեքշաբթի այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Դերասանը հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել։
- Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում։ Բնակիչները տարհանվել են ավտոսանդուղքի օգնությամբ։
- ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Սոչի։
- ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման խնդիրները։-0-