Երեք օտարերկրացիներ ՀՀ–ում զբաղվել են ապօրինի թմրաշրջանառությամբ (ՖՈՏՈ)

21.02.2018, 13:16
Հայտնաբերվել են մետանֆետամինին նմանվող 370 գրամից ավելի զանգվածներ, 56 ամբողջական, 12 մասնատված դեղահաբեր, 160 գրամից ավելի դեղնավուն զանգված՝ ծաղկամանի մեջ քողարկված, ներարկիչ, կաթոցիչներ։
Երեք օտարերկրացիներ ՀՀ–ում զբաղվել են ապօրինի թմրաշրջանառությամբ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

 - рис.1

Օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն են բերման ենթարկվել երեք օտարերկրացի։

 - рис.2

Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել:

 - рис.3

Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 370 գրամից ավելի զանգվածներ, 56 ամբողջական, 12 մասնատված դեղահաբեր, 160 գրամից ավելի դեղնավուն զանգված՝ ծաղկամանի մեջ քողարկված, ներարկիչ, կաթոցիչներ և այլն։

 - рис.4

«Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ 

 - рис.5
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։–0–