Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների պաշտոնակատարները հրաժարական են տվել

10.10.2018, 14:41
Հրաժարական են տվել մայրաքաղաքի Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարները:
Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների պաշտոնակատարները հրաժարական են տվել

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հրաժարական են տվել մայրաքաղաքի Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մոմուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը դիմում է ներկայացրել հոկտեմբերի 8-ից իրեն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից ազատելու մասին։

Նշվում է նաև, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վարդանյանը նույնպես դիմում է ներկայացրել հոկտեմբերի 10-ից իրեն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից ազատելու մասին:–0–