417.4
4.02
393.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը կիսվել է թվային փոխակերպման փորձով Doing Digital Forum–ի շրջանակում

18:19
05 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը գտնվում է թվային փոխակերպման ճանապարհին։ Այս մասին լրագրողներին հայտնեց Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը Երևանում կայացած Doing Digital Forum–ի շրջանակում։

Նրա խոսքով, Doing Digital Forum–ը սեփական փորձով կիսվելու հնարավորություն է։

«Ամերիաբանկը անցել է փոխակերպման երեք փուլ` կոնսալտինգային բանկ, կորպորատիվ բանկ, թվային տեխնոլոգիաների վրա հիմնված բանկ։ Մենք անցել ենք այս փոփոխությունները, ներդրել համապատասխան բոլոր թվային լուծումները` միջազգային չափորոշիչներին և միտումներին համապատասխան», – ընդգծեց նա։

Ամերիաբանկի տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ թվային փոխակերպման գործընթացում շարժիչ ուժը մարդիկ են։

«Մենք ունենք մարդկային հզոր կապիտալ, ինչն ամուր հենք է, որպեսզի Հայաստանը դառնա տեխնոլոգիաների և նորարարությունների տարածաշրջանային նոր հանգրվան։ Իսկ ի՞նչն է տանելու մեզ դեպի այդ հանգրվանը։ Տեխնոլոգիանե՞րը: Ո՛չ, տեխնոլոգիան բավարար չէ։ Պատասխանն է` մարդիկ», – ասաց նա։

SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն իր հերթին նշեց, որ Doing Digital հարթակը ստեղծվել է նպաստելու համար ակտիվ քննարկումների ծավալմանը թվային փոխակերպման տիրույթում առկա միտումների, բիզնես զարգացումների, հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց այսօր առերեսվում են թվային փոխակերպման գործընթացի բոլոր դերակատարները։

«Ֆորումի նպատակն է միավորել էկոհամակարգերը և աշխարհին ներկայացնել Հայաստանը` որպես նորարարությունների, նորագույն տեխնոլոգիաների և թվային փոխակերպման հաբ։ Հիմա ճիշտ ժամանակն է խոսելու համար այն աշխատանքի և փորձի մասին, որն ունի ընկերությունը թվային փոխակերպման, ինչպես նաև խնդիրները գիտակցելու ճանապարհին», – ասաց նա։

Սիմոնյանը նշեց, որ ֆորումը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, ինչպես նաև տարվա ընթացքում հարթակ տրամադրել օտարերկրյա հյուրերին և տեղի մասնագետներին փորձի փոխանակման համար։

Ամերիաբանկը ապրիլի 5–ին անցկացված The Doing Digital Forum–ի համակազմակերպիչն է, կազմակերպիչն է SPRING PR ընկերությունը։ Միջոցառման նպատակն է համախմբել ոլորտի առաջատարներին՝ բացահայտելու թվային փոխակերպման նորագույն միտումներն ու հաղորդակցվելու լավագույն փորձառությանը։ DDF-ի խոսնակների շարքում են նաև Ռուբեն Մուրադյանը (Hexens), Վախթանգ Աբրահամյանը (Fastex), Վաչիկ Գևորգյանը (Apricot Capital), Տիգրան Սիմոնյանը (Revytech), Արարատ Մկրտչյանը (Beta Financial Technologies), Մաքսիմ Միխալյովը (ICDT Global), Սյուզաննա Շամախյանը (FAST):

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ