415.04
4.83
385.94
+27
Եղանակը Երևանում
Հայ

Ցուցարարները հավաքվում են Հանրապետության հրապարակում. հատուկ ուժայիններ են բերվում

13:58
22 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Երևանյան ակցիայի մասնակիցները փակել են Արշակունյաց պողոտան ու շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:

Այսօր առավոտ «Մարիոթ» հյուրանոցում «Ելք» ընդդիմադիր կուսակցուցյան ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շանտաժ է անվանել ընդդիմության գործողությունները: Նա զգուշացրել է, որ այդ գործողությունների շարունակության դեպքում ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ընդդիմության վրա: Սերժ Սարգսյանի գնալուց հետո Փաշինյանը նշել է, որ ակցիաներն ամբողջ հանրապետությունում կշարունակվեն կրկնակի ծավալով: Ավելի ուշ Արցախի պողոտայում անցկացվող երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը բերման են ենթարկվել: Ոստիկանությունը նաև զանգվածային բերման է ենթարկում ցուցարարներին:

Ինչպես հայտնում է «Նովոստի Արմենիա» գործակալության թղթակիցը, Հանրապետության հրապարակում են ոստիկանական լրացուցիչ ուժերը:

Ինչպես նշեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ոստիկանությունը դեմ է ուժի կիրառմանը: Հանրապետության հրապարակ ժամանել են լրացուցիչ ոստիկանական ուժեր, նրանք շրջապատել են կառավարության շենքն ու դուրս են մղել ցուցարարներին:

Ցուցարարները վանկարկում են «Նիկոլ–Նիկոլ»: Փաշինյանի կինը երթի սկզբում է, հանրահավաքի մասնակիցներին ուղեկցում են մի քանի հոգևորականներ, ովքեր կոչ են անում մասնակիցներին չցուցադրել ագրեսիա:

Ցուցարարների երկրորդ մասը շարունակում է մնալ Արցախի պողոտայում, որտեղից նրանք նախատեսում են երթ անցկացնել մայրաքաղաքի բոլոր փողոցներով:

Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or
11:01
24 Մայիսի 2023
ԱՄՆ–ն նախատեսում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
09:37
24 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. ջրամատակարարումը կդադարեցվի 20 րոպեից
09:37
24 Մայիսի 2023
Գինու փառատոն՝ Կովկաս պանդոկի 20 ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
20:11
23 Մայիսի 2023
Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է. փաստաբանները հայտարարություն են տարածել
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է
19:07
23 Մայիսի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:14
23 Մայիսի 2023
ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում (ՎԻԴԵՈ)
Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի. ՎԻԴԵՈ
13:48
23 Մայիսի 2023
Կհստակեցվի կրթության հիմքով զորակոչից տարկետման վարչարարությունը
ԱԺ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը
12:43
23 Մայիսի 2023
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը