Ցուցարարները հանրահավաք կազմակերպեցին ԵՊՀ–ի մոտ

18.04.2018, 13:51
Ցուցարարները հանրահավաք անցկացրեցին Երևանի պետական համալսարանի մոտ:
Ցուցարարները հանրահավաք կազմակերպեցին  ԵՊՀ–ի մոտ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ցուցարարները հանրահավաք անցկացրեցին Երևանի պետական համալսարանի մոտ: Անվտանգության աշխատակիցները թույլ են տվել նրանց մուտք գործել համալսարանի շենք, եթե ցուցարարները չհասցնեն ոչ մի նյութական վնաս ու չխանգարեն ուսումնական գործընթացի բնականոն աշխատանքին:

Շրջելով կենտրոնական մասնաշենքերի միջանցքներով`ցուցարարները հանրահավաք են կազմակերպել համալսարանի բակում:

«Ողջունում ենք այն, որ այս անգամ ԵՊՀ ռեկտորատը բացել է մեր առջև համալսարանի դռները: Կոչ ենք անում մյուս բոլոր ուսումնական հաստատություններին չփակել դռները մեր առջև` ազատ ու անկախ ուսանողության առջև», - ասաց նա:–0–