Ցուցարարներին չհաջողվեց վրան տեղադրել Ազատության հրապարակում

04.12.2015, 19:45
Ոստիկանությունը թույլ չտվեց «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի ակտիվիստներին վրան տեղադրել Ազատության հրապարակում:
Ցուցարարներին չհաջողվեց վրան տեղադրել Ազատության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը թույլ չտվեց «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի ակտիվիստներին վրան տեղադրել Ազատության հրապարակում, որտեղ դեկտեմբերի 1–ից անցկացվում է բողոքի շուրջօրյա անժամկետ ակցիան` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցավ քաշքշուկ։

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդներից մեկը` Ժիրայր Սեֆիլյանը, հայտարարեց, որ հանրաքվեի օրը` դեկտեմբերի 6–ին, ակտիվիստներն անպայման վրաններ կտեղադրեն հրապարակում։

Ավելի վաղ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատեց, որ շաբաթ օրը` դեկտեմբերի 6–ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հերթական հանրահավաք և լուռ քայլերթ։

 - рис.1

Նա տեղեկացրեց, որ ընդդիմադիր շարժման ղեկավարները պատրաստվում են Հայաստանում հանդիպել օտարերկրյա մի շարք դեսպանների հետ` արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ իրենց միասնական դիրքորոշումը ներկայացնելու համար։ 

Դեկտեմբերի 1–ի երեկոյան մեկնարկեց «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքների շարքն` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների։ Ցուցարարները հայտարարեցին, որ Ազատության հրապարակում կազմակերպում են անժամկետ նստացույց։

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–