Ցրտերը չեն պատրաստվում նահանջել. որոշ մարզերում սպասվում են սառնամանիքներ

27.11.2017, 11:15
Որոշ շրջաններում սպասվում է -14...-18 աստիճան։
Ցրտերը չեն պատրաստվում նահանջել. որոշ մարզերում սպասվում են սառնամանիքներ
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև դեկտեմբերի սկիզբ։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, առաջիկա հինգ օրը օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում էապես չի փոխվի։

Ամենացուրտ եղանակը սպասվում է գիշերային ժամերին Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի լեռներում, Արագածոտնում և Վայոց Ձորում, որտեղ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -14...-18 աստիճանի սահմանում։

Երևանում այսօրվանից մինչև ուրբաթ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվոում է +4...+6 աստիճանի սահմանում, գիշերը` 0...-2–ի սահմանում։

Միաժամանակ նոյեմբերի 27–30–ը և դեկտեմբերի 1–ին Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։–0–