ԱՆ. COVID-19-ով 2294 քաղաքացի բուժվում է ստացիոնարում, 233–ը ծայրահեղ ծանր է, 76 պացիենտ միացված է արհեստական օդափոխման սարքերին
30.04.2021,
18:32
ԱՆ–ից հայտնում են, որ COVID-19-ով 2294 քաղաքացի բուժվում է ստացիոնարում, 233–ը ծայրահեղ ծանր է, 76 պացիենտ միացված է արհեստական օդափոխման սարքերին

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերը։
Նա նշել է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի ծանր է 962 պացիենտ, ծայրահեղ ծանր է 233–ը, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 պացիենտ։
«ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը», – նշել է Սիմոնյանը:
Նա որպես հետգրություն փաստել է, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան:–0–
Загружается новость ... "Лево"