Հայաստանում շաբաթվա ընթացքում COVID–19–ի դեպքերի թիվը գրեթե հասել է 1000–ի, 7 մարդ մահացել է
25.07.2022,
14:57
Հայաստանում շաբաթվա ընթացքում COVID–19–ի դեպքերի թիվը գրեթե հասել է 1000–ի, 7 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հուլիսի 18–24–ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, նախորդ շաբաթ հաստատվել էր 629 դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով, բուժվում է 1 144 պացիենտ։
Հաշվետու շաբաթվա ընթացքում կատարվել է 6 158 ՊՇՌ թեստ։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, այդ ժամանակահատվածում առողջացել է 547 մարդ, մահացել է 7 մարդ։
Հայաստանում համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է 425 365 դեպք, 413 901 մարդ առողջացել է, 8 633 մարդ մահացել է։
Հանրապետության տարածքում կատարվել է 3 154 685 թեստ։–0–