Չորեքշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունները
03.11.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Նոյեմբերի 1–ինԵրևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա ամսական տեղումների կրկնապատիկի չափ տեղում, հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
- Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է թուրքական «Ֆեներբախչեի» հետ Եվրոպայի Լիգայի հանդիպմանը: Հանդիպումը կկայանա հինգշաբթի Ստամբուլում:
- Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է խոշոր ձեռներեց, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը մեծ քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին:
- Հայաստանը բանակցում է Վրաստանի հետ ռուսական գազի տարանցման գնի նվազեցման շուրջ։
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2–ին խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով։–0–