Չորեքշաբթի երեկոյան կդադարեցվի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների երթևեկությունը

13.01.2016, 14:57
Հանրապետության հրապարակում նախատեսված համերգի կապակցությամբ հունվարի 13–ին` չորեքշաբթի, կդադարեցվի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների երթևեկությունը:
Չորեքշաբթի երեկոյան կդադարեցվի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետության հրապարակում նախատեսված համերգի կապակցությամբ հունվարի 13–ին` չորեքշաբթի, կդադարեցվի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների երթևեկությունը, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Տոնական համերգ՝ Հանրապետության հրապարակում >>

Ըստ հաղորդագրության` ժամը 18.30-ից կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում. Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ, և Տիգրան Մեծի պողոտան՝ Մելիք Ադամյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ։–0–