Տոնական համերգ՝ Հանրապետության հրապարակում

12.01.2016, 17:55
Հունվարի 13–ին ժամը 20։00–ին Հանրապետության հրապարակում կկազմակերպվի տոնական համերգ:
 Տոնական համերգ՝ Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 13–ին ժամը 20։00–ին Հանրապետության հրապարակում կկազմակերպվի տոնական համերգ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական համերգային ծրագրին կմասնակցեն հայկական էստրադայի աստղերը։

«Երևանի քաղաքապետարանն առաջարկում է բոլոր ցանկացողներին բարձր տրամադրությամբ ամփոփել ամանորյա տոները», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–