Բուհական համակարգում լուրջ փոփոխություններ կլինեն ընտրություններից հետո

09.12.2016, 11:57
Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում:
Բուհական համակարգում լուրջ փոփոխություններ կլինեն ընտրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում, գրում է «Փաստը»։

«Փաստի» տեղեկություններով` ապրիլին Ազգային ժողով է ներկայացվելու մի նախագիծ, որով խիստ հեշտացվելու է ընդունելությունը բուհեր:

Ընդամենը հարցազրույցով և մասնագիտության մասին մի ռեֆերատով դիմորդը կարող է ընդունվել:

Սակայն սրան հակառակ, դժվար է լինելու սովորելը: Որոշվել է այնպիսի չափորոշիչներով առաջնորդվել, որոնք վատ սովորողին թույլ չեն տա ավարտել բուհը:

«Այս ամենը կարվի մի նպատակով. գնալով շեշտակի նվազում է ուսանողների թիվը, որպեսզի այս միտումը կանխվի և թվաքանակ ապահովվի, կհեշտացվի ընդունելության կարգը: Ուսանողական վարձերը շատ հարցեր են լուծում, և դրանց նվազումը կբերի նաև դասախոսական աշխատավարձերի կրճատման», – գրում են հոդվածի հեղինակները։–0–