+14
Եղանակը Երևանում
Հայ

Աստղային «հրավառություն». Հայաստանի բնակիչները կտեսնեն ամենապայծառ աստղաթափը

12:23
13 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակիչները դեկտեմբերի 13–14–ը կարող են դառնալ այս տարվա ամենապայծառ ասուպային անձրևի ականատեսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Ավելի վաղ NASA–ն հաղորդել էր, որ դեկտեմբերին երկրագնդի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին աստղաթափը` Գեմինիդայի հոսքը։ Աստղաթափն առավել ինտենսիվ կլինի դեկտեմբերի 13–ի լույս 14–ի գիշերը։

«Ասուպային հոսքին հնարավոր կլինի հետևել Հայաստանի բոլոր կետերից։ Այս երևույթն ամենից լավ կերևա արևելյան հատվածից։ Գեմինիդայի հոսքը կապված է Երկվորյակների համաստեղության հետ, և գտնելով այդ համաստեղությունը երկնքում` մարդիկ կկարողանան այդ հատվածում տեսնել մեծ թվով ասուպներ», – ասաց Միքայելյանը։

Նա ընդգծեց, որ ասուպային հոսքն ամենից լավ կերևա կեսգիշերից հետո։

«Հնարավոր կլինի տեսնել ժամում մինչև 60 ասուպ։ Այն կլինի այս տարվա ամենապայծառ ասուպային անձրևը Հյուսիսային երկնքում», – նշեց Միքայելյանը։

Նա ընդգծեց, որ ասուպային անձրևը հնարավոր կլինի տեսնել նաև դեկտեմբերի 14–ից հետո։ «Այս երևույթը սովորաբար տևում է մի քանի օր», – պարզաբանեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները