Աստղագուշական նվեր Մարտի 8–ի կապակցությամբ «Նովոստի–Արմենիայից» հատուկ կանանց համար

08.03.2017, 15:30
Մարտի 8–ի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը իր բոլոր կին ընթերցողների համար պատրաստել է անակնկալ։
Աստղագուշական նվեր Մարտի 8–ի կապակցությամբ «Նովոստի–Արմենիայից» հատուկ կանանց համար
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 8–ի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը իր բոլոր կին ընթերցողների համար պատրաստել է անակնկալ։ Մենք դիմել ենք հայտնի աստղագուշակ–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանին և խնդրել պատմել, թե որ քարերը, մետաղները, թալիսմանները, ինչպես նաև գույներն է հարկավոր կրել կենդանակերպի այս կամ այն նշանի ներկայացուցիչներին` անհաջողություններից և հիվանդություններից խուսափելու, ինչպես նաև հաջողակ և գրավիչ լինելու համար։

Խոյ կանայք (հովանավորը` Մարս մոլորակ)

 - рис.1

Քար – սուտակ

Մետաղ – երկաթ

Գույներ – կարմիր, ծիրանագույն

Թալիսման – երկաթից և սուտակից պատրաստված զարդեր

Ցուլ կանայք (հովանավորը` Վեներա)

 - рис.2

Քար – ագատ

Մետաղ – բրոնզ, արույր, պղինձ

Գույներ – կանաչ, դեղին, վարդագույն

Թալիսման – բրոնզից և պղնձից պատրաստված զարդեր

Երկվորյակ կանայք (հովանավորը` Մերկուրի)

 - рис.3

Քար – ագատ, նռնաքար

Մետաղ – սնդիկ

Գույներ – նարնջագույն, դեղին

Թալիսման – ագատից և նռնաքարից պատրաստված զարդեր

Խեցգետին կանայք (հովանավորը` Լուսին)

 - рис.4

Քար – զմրուխտ

Մետաղ – արծաթ, պլատին

Գույներ – արծաթագույն–կանաչ, վառ դեղին

Թալիսման – արծաթից պատրաստված զարդեր

Առյուծ կանայք (հովանավորը` Արև)

 - рис.5

Քար – սուտակ, հակինթ, ցիտրին

Մետաղ – ոսկի

Գույներ – ոսկեգույն, կարմրադեղնավուն, կարմիր

Թալիսման – ոսկուց և սուտակից պատրաստված զարդեր

Կույս կանայք (հովանավորը` Մերկուրի)

 - рис.6

Քար – հասպիս, կրեմնիում

Մետաղ – սնդիկ

Գույներ – դեղին, կանաչ, կարմիր

Թալիսման – հասպիսից պատրաստված զարդեր

Կշեռք կանայք (հովանավորը` Վեներա)

 - рис.7

Քար – ադամանդ, կվարց

Մետաղ – պղինձ

Գույներ – նուրբ վարդագույն, սպիտակ, սև

Թալիսման – պղնձից և ոսկուց պատրաստված զարդեր

Կարիճ կանայք (հովանավորը` Մարս)

 - рис.8

Քար – տպազիոն

Մետաղ – երկաթ

Գույներ – մուգ կարմիր, սև

Թալիսման – տպազիոնից պատրաստված զարդեր

Աղեղնավոր կանայք (հովանավորը` Յուպիտեր)

 - рис.9

Քար – փիրուզ

Մետաղ – արճիճ

Գույներ – կապույտի բոլոր երանգները

Թալիսման – փիրուզից պատրաստված զարդեր

Այծեղջյուր կանայք (հովանավորը` Սատուրն)

 - рис.10

Քար – օնիքս

Մետաղ – կապար

Գույներ – գունատ դեղին, սպիտակ, սև

Թալիսման – օնիքսից պատրաստված զարդեր

Ջրհոս կանայք (հովանավորը` Սատուրն և Ուրան)

 - рис.11

Քար – շափյուղա, սև մարգարիտ

Մետաղ – կապար, օսմիում

Գույներ – արծաթագույն, թաց ասֆալտ

Թալիսման – շափյուղայից և սև մարգարտից պատրաստված զարդեր

Ձուկ կանայք (հովանավորը` Նեպտուն)

 - рис.12

Քար – մարջան, մարգարտի բոլոր տեսակները

Մետաղ –ռոդիում

Գույներ – կապույտ, սպիտակ

Թալիսման – ռոդիումից պատրաստված զարդեր` մարջանով և մարգարտով

Կարևոր է

Աստղագուշակը նաև նշեց, որ շատ կարևոր է, թե ինչ ճանապարհով է կանանց մոտ հայտնվում զարդը, քանի որ քարն ու մետաղը պահպանում են նախկին տիրոջ էներգետիկան։ Այդ պատճառով ավելի լավ է ձեռք բերել նոր զարդեր կամ պատվիրել դրանք` հետևելով պատրաստման գործընթացին։

Հովհաննիսյանը նաև հիշեցրեց, որ ամուլետներն ու թալիսմաններն, իհարկե, լավ իրեր են, սակայն չի կարելի դրանց հետ կապել շատ մեծ սպասումներ` բարդելով ամբողջ պատասխանատվությունը դրանց վրա։–0–