430.54
7.67
408.56
+27
Եղանակը Երևանում
Հայ

Բերման է ենթարկվել ASALA–ի անդամ Համբիկ Սասունյանը, նա 1982թ.–ին ԱՄՆ–ում գնդակահարել է թուրք հյուպատոսին (ՖՈՏՈ)

12:15
05 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը բերման է ենթարկել ASALA–ի մարտիկ Համբիկ Սասունյանին։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook–յան իր էջում։

«Համբիկը Հանուն Հայրենիքի 40 տարի է նստել։ Ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա…», – գրել է Մելիքյանը։

 Երևանում մայիսի 2–ից անցկացվում են ընդդիմության անհնազանդության ակցիաները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մասնակիցները պարբերաբար փակում են քաղաքի առանցքային խաչմերուկները, կամուրջներն ու փողոցները։

Սասունյանի մասին

Համբիկ Սասունյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում 1963 թ.–ին։ Եղել է «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ, արտագաղթել է ԱՄՆ։ 1984թ.–ին դատարանը վճիռ է կայացրել, որ 19–ամյա Համբիկը 1982թ.–ի հունվարի 28–ին առավոտյան Լոս Անջելեսում սպանել է թուրք դիվանագետ Քեմալ Արիքանին, երբ նա կանգնած է եղել լուսացույցի մոտ։

Կալանքից հետո ԱՄՆ դատարանը Սասունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման` առանց բողոքարկման իրավունքի։ Սասունյանն իր արարքը հիմնավորել է թուրքերի և թուրքական ռեժիմի նկատմամբ վրեժով 1915–ի Ցեղասպանության համար։ ԱՄՆ դատարանը 2006 և 2010թթ.–ին մերժել է Սասունյանի համաներման խնդրագիրը։

2019թ.–ի դեկտեմբերի 27–ին Կալիֆոռնիայի համաներման հանձնաժողովը բավարարել է Սասունյանի վաղաժամ ազատման միջնորդությունը, բայց նահանգապետ Գևին Նյուսոմը մերժել է այդ որոշումը։ 2021թ.–ի փետրվարի 24–ին Լոս Անջելեսի Գերագույն դատարանը չեղարկել է նահանգապետի որոշումը։ Նահանգապետը նշել է, որ այլևս չի բողոքարկի դատարանի վճռի դեմ։ 2021թ.–ի մարտին հրապարակվել է Սասունյանի վաղաժամ ազատման որոշումը։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:43
27 Հունիսի 2022
Վրաստանը փակել է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ
Վրաստանը փակել է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ
10:44
27 Հունիսի 2022
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11:17
26 Հունիսի 2022
Երևանում կխստացվեն ոչ սահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները (ՖՈՏՈ)
Երևանում կխստացվեն ոչ սահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները. ՖՈՏՈ
15:12
24 Հունիսի 2022
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
12:24
24 Հունիսի 2022
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ. ՖՈՏՈ
12:00
24 Հունիսի 2022
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
11:07
24 Հունիսի 2022
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է (ՎԻԴԵՈ)
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է. ՎԻԴԵՈ)
16:07
23 Հունիսի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:50
23 Հունիսի 2022
Ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը. ՍԽԵՄԱ
15:09
22 Հունիսի 2022
ՀՀ–ում գրասենյակ է բացում Asseco Group-ը. այն ներառված է Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկի՝ EU-Asia Business Finance Centre–ի հոլդինգում
Եվրոպական խոշորագույն IT ընկերություններից մեկը` Asseco Group-ը, գրասենյակ է բացում Հայաստանում
12:21
22 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված (ՖՈՏՈ)
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված. ՖՈՏՈ
12:04
22 Հունիսի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև