Արդարադատության փոխնախարարը սրտի կաթված է ստացել

25.01.2016, 14:18
Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը սրտի կաթված (ինֆարկտ) է ստացել:
Արդարադատության փոխնախարարը սրտի կաթված է ստացել
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը սրտի կաթված (ինֆարկտ) է ստացել: 

Նորք Մարաշ բժշկական կենտրոնից Hraparak.am-ին հայտնել են , որ փոխնախարարին երեկ տեղափոխել են Նորքի սրտաբանական հիվանդանոց, որտեղ նրա սրտի անոթները ստենտավորել են: Այժմ Ա. Մկրտչյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է: -0-