Արա Աբրահամյանին Մոսկվայից ՀՀ-ում իշխանափոխություն անելու «դաբրո» ե՞ն տվել
16.02.2016,
13:25
ՌԴ-ում խոշոր բիզնեսմեն համարվող Արա Աբրահամյանը, որը Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել, այս օրերին ակտիվորեն լուրեր է տարածքում այն մասին, թե իբր ՌԴ-ից իրեն «դաբրո» են տվել Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ-ում խոշոր բիզնեսմեն համարվող Արա Աբրահամյանը, որը Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել, այս օրերին ակտիվորեն լուրեր է տարածքում այն մասին, թե իբր ՌԴ-ից իրեն «դաբրո» են տվել Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար, հայտնում է «Չորրորդ իշխանություն» թերթը:
«Մասնավորապես, Արա Աբրահամյանին սպասարկող տեղեկատվական հարթակներից մեկը երեկ նմանատիպ ձևակերպումներով լուր է թողարկել. «Ըստ մեր մոսկովյան աղբյուրների՝ Պուտինի շրջապատը դեմ չէ, որ Սերժ Սարգսյանին հեռացնեն արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով»,-գրում է թերթը:-0-