415.29
4.72
387.04
+22
Եղանակը Երևանում
Հայ

Անսարք ավտոմեքենան` Վայոց Ձորում բռնկված անտառային հրդեհի պատճառ. քրգործով մեղադրանք է առաջադրվել

15:20
23 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վայոց Ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառը։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում հրդեհը բռնկվել է օգոստոսի 10-ին, ինչը հետագա օրերին տարածվել է՝ ներառելով Սարավանի անտառպետության որոշ տարածքներ։

Ինչպես հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածի 2-րդ մասի և 297-րդ հոդվածի (բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անսարք ավտոմեքենայի շահագործման ժամանակ խլացուցչից արտանետված բոցերի հետևանքով։

Загружается новость ... "Право"

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վայոց Ձորի մարզի Արտավան համայնքի բնակիչը շուրջ մեկ ամիս անսարք վիճակում գտնվող, խոտանված՝ շահագործման ոչ ենթակա «ՎԱԶ 21011» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով գնացել է նույն համայնքի խոտհարքի տարածք։ Վերելք բարձրանալու համար արագություն հավաքելու նպատակով ինտենսիվորեն սեղմել է գազի ոտնակը, ինչի հետևանքով ավտոմեքենայի անսարք խլացուցչից արտանետվել են բոցեր, և հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է «1-ին բրիգադ» կոչվող խոտհարքի տարածքը, ապա հրդեհը տարածվել է՝ ներառելով Զառիթափ համայնքի խոտհարքների մի մասն ու հարակից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի Սարավանի անտառպետության տարածքի 300 հա տարածքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վայոց Ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն։

Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են փորձաքննություններ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ