Անձրև ու ամպրոպ է կանխատեսվում Հայաստանում

26.04.2018, 11:23
Անձրև ու ամպրոպ է կանխատեսվում:
Անձրև ու ամպրոպ է կանխատեսվում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Ապրիլի 26–ին առանձին շրջաններում, 27-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 27-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կանխատեսվում է +24...+27, գիշերը` +8...+10։–0–