438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ամփոփվել են հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները. ՀՀ ՊՆ

18:33
22 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  ՀՀ ՊՆ վարչական համալիրում ուրբաթ անցկացվել է խորհրդակցություն` նվիրված հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2015 թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, հասարակական կազմակերպությունների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության  ամրապնդման ուղղությամբ միասնաբար տարվող աշխատանքները տարեցտարի տալիս են իրենց դրական արդյունքը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ` տարիների համատեղ ջանքերի արդյունքն այսօր նկատվում է ոչ միայն բանակում հանցավոր երևույթների և ոչ կանոնադրային հարաբերությունների նվազման տեսքով, այլև հակառակորդի հետ շփման գծում, ուր վերջին երկու տարիներին տիրում է զինադադարի հաստատումից հետո նախադեպը չունեցող լարվածություն: Ըստ Սեյրան Օհանյանի՝ աճող սերնդին ճիշտ արժեհամակարգով դաստիարակելուն ուղղված ջանքերը, զուգորդվելով մարտական ուսուցման հետ, տվել են հրաշալի արդյունք, որի առհավատչյան են Հայաստանի ու Արցախի ամուր պաշտպանված սահմանները:

Հայրենասիրական դաստիարակության ոլորտում  2015 թվականին իրականացված միջոցառումների, առկա բացթողումների և առաջիկա անելիքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Զեկույցում ընդգծվել է, որ սահմանային լարվածությունը և հակառակորդի հետ պարբերաբար բախումներն ազդակ են գիտակցելու համար, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է կրկնապատկել ու համախմբել բոլոր ուժերը զինված ուժերի մարտունակությունը կատարելագործելու համար, որի նախապայմանը կարգապահ և պետության օրինակելի քաղաքացու գիտակցությամբ զինվոր ունենալն է:

2015 թվականին ՊՆ կողմից իրականացվել են  բազմաթիվ թիրախային միջոցառումներ և ծրագրեր շահագրիգիռ գերատեսչական կառույցների, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների հետ: Կազմակերպվել են հոբելյանական միջոցառումներ, հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցների և ԲՈՒՀ-երի կողմից հայրենասիրական նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Զեկույցում նշվել է, որ չնայած արձանագրված ոգևորիչ և հուսադրող հաջողությունների` դեռևս կան խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է նոր մոտեցումներ և մեթոդներ, ինչն էլ ենթադրում է գործակցության նոր ձևաչափերի հաստատում:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների պատասխանատուներ: Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված քայլերը, ամփոփել են նախազորակոչային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ամփոփելով նիստի արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուշադրություն է հրավիրել 2016 թվականին հայրենասիրական դաստիարակության ոլորտում համատեղ անելիքների և աշխատանքային առաջնահերթ ուղղությունների վրա:

Հանդիպման ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ և զինծառայողներ արժանացել են գերատեսչական պարգևների, պատվոգրերի և նվերների:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու