Պատգամավորները պատրաստ են այցելել Վարդգես Գասպարիին

26.02.2016, 15:52
Անհրաժեշտության դեպքում պատգամավորները պատրաստ են այցելել կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ուրբաթ խորհրդարանական բրիֆինգների ժամանակ:
Պատգամավորները պատրաստ են այցելել Վարդգես Գասպարիին
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Անհրաժեշտության դեպքում պատգամավորները պատրաստ են այցելել կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ուրբաթ խորհրդարանական բրիֆինգների ժամանակ:

«Մենք ծանոթացել են Արդարադատության նախարարության և իրավապահ մարմինների կողմից տրամադրված նյութերին, և հետևելու ենք իրադարձությունների զանգացմանը: Անհրաժեշտության դեպքում կայցելենք ուղղիչ հիմնարկ, որտեղ պահվում է Գասպարին, և կզրուցենք նրա հետ»,-ասաց Բաղդասարյանը;

 Հայտնի սանդալային քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, ինչպես նաև դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու համար։ Բացի այդ, վերջինս չէր ներկայանում դատարան՝ մասնակցելու նիստերին:

Իր հերթին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստոմյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գասպարին քաղաքական բանտարկյալ է`  ասաց, որ «եթե կալանավայրում ինչ որ մեկի ծեծել են, դա դեռ չի նշանակում, թե նրան քաղաքական կարելի է համարել»:

Վարդգես Գասպարիին տեղափոխել են հոգեբուժարան>>

«Նմանատիպ դեպքերի համար հստակ միջազգային չափորոշիչներ կան, եթե խոսենք բանտախցում ծեծի մասին, ապա պետք է բացատրել իրավիճակը: մի բան է, ծեծել էն հարցաքննության ժամանակ, մեկ այլ բան,  ծեծել է բանտխցում` կենցախային խնդրի պատճառով: Ես ինքս 3 տարի նստել եմ: Այնքան այդպիսի դեպքեր են եղել....Դա քրեական աշխարհն է, այնտեղ այնպիսի բաներ են կատարվում»,ասաց Ռուստամյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ասաց, որ եթե  «հաշվի առնենք, որ  ազատազրկվել է իշխանությունների հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով, ապա քաղբանտարկյալ է»:-0-