«Զվարթնոց» օդանավակայանում կվերանա տաքսի ծառայությունների մենաշնորհը. նախարար

12.07.2017, 19:53
«Զվարթնոց» օդանավակայանը կվերացնի տաքսի ծառայությունների մենաշնորհը:
«Զվարթնոց» օդանավակայանում կվերանա տաքսի ծառայությունների մենաշնորհը. նախարար
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Զվարթնոց» օդանավակայանը կվերացնի տաքսի ծառայությունների մենաշնորհը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

«Զվարթնոցում» հիմա պաշտոնապես գործում է միայն մեկ տաքսի ծառայություն, որն ինքն է սահմանում սակագները։ Օրերս սոցցանցերում հրապարակված գնացուցակի համաձայն` օդանավակայանից դեպի Երևան երթուղին արժե 4–6 հազար դրամ, Էջմիածին` 16–18 հազար դրամ, Սևան` 17–19 հազար դրամ, Գորիս (Տաթև)` 44–47 հազար դրամ, Ստեփանակերտ (Արցախ)` 70–73 հազար դրամ։

«Այսօր օդանավակայանում փաստացի աշխատում է մեկ տաքսի ծառայություն, ինչի կապակցությամբ մենք հանդիպել ենք օդանավակայանի ղեկավարության հետ, որը խոստացել է ներգրավել նոր տաքսի ծառայությունների», – ասաց Մարտիրոսյանը։

Загружается новость ... "Лево"

Նախարարի խոսքով, այս պահին բանակցություններ են ընթանում ընկերությունների հետ նոր տաքսի ծառայությունների ներգրավման շուրջ, միաժամանակ ներկայացվում են բավականին խիստ պահանջներ, մասնավորապես, որպեսզի մեքենաները լինեն որակյալ, իսկ վարորդները ունենան պատշաճ արտաքին տեսք։

«Բանակցություններն ընթանում են, և արդեն կա նախնական պայմանավորվածություն տաքսի ծառայություններից մեկի հետ, սակայն նրանք դեռ չեն սկսել աշխատանքները», – ասաց Մարտիրոսյանը։

Ւնչպես նշեց նախարարը, մրցակցությունը կարող է հանգեցնել նաև սակագների նվազման շուկայում «մենաշնորհի» վերացման հաշվին։

«Մենք բարձրացրել ենք սակագների հարցը, քանի որ կարծում ենք, որ ներկա սակագներն արդարացված չեն, սակայն նախարարությունն իրավասու չէ սակագներ սահմանել։ Կշարունակենք բանակցություններ վարել սակագների նվազման ուղղությամբ, և դրա լավագույն որոշումը կլինի մրցակցությունը` շուկայում նոր մասնակցի հայտնվելը», – ասաց Մարտիրոսյանը։

Загружается новость ... "Право"

Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների կարգավորման մասին ՀՀ վարչապետի հանձնարարականից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախաձեռնեց պիլոտային երթուղի։

Առաջին շաթլը գործարկվեց հունիսի 14–ին։

Ավտոբուսը գործելու է 24 ժամ, մեկնելու է ժամը մեկ։ Երևանից դեպի «Զվարթնոց» ուղևորները կարող են մեկնել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտակայքում գործող հատուկ տարածքից։ Ուղևորափոխադրումներն իրականացվում են ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք զինված են օդափոխիչներով։ Ուղեվարձի արժեքն է 300 դրամ մեկ անձի համար (0,6 դոլար)։–0–