«Զվարթնոց» օդանավակայանն անցել է բնականոն աշխատանքի

12.01.2018, 17:50
Այսօր անբավարար տեսանելիության հետևանքով օդավանակայանում ուշացումներ էին։
«Զվարթնոց» օդանավակայանն անցել է բնականոն աշխատանքի
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն անցել է բնականոն աշխատանքի, այս մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

«Տեսանելիությունը թույլ է տալիս թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել», - ասաց նա:

Ավելի հաղորդվում էր, որ այսօր անբավարար տեսանելիության հետևանքով օդավանակայանում ուշացումներ էին։ Մասնավորապես, ուշանում են Մոսկվա–Երևան, Թբիլիսի–Երևան չվերթերը, ինչպես նաև Երևան–Վորոնեժ, Երևան–Մոսկվա չվերթերը: Շարժայից ու Դուբայից սպասվող չվերթերը վատ եղանակային պայմանների պատճառով ի սկզբանե ուղղորդվել են Թբիլիսի, սակայն հետո վերադարձել ու վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:-0-