426.5
4.25
402.21
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ընդդիմությունը պատրաստ է համախմբվել իշխանությունների հետ` համընդհանուր արտաքին սպառնալիքի ֆոնին. ՀԱԿ

18:43
02 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմադիր ՀԱԿ–ը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտարարել է, որ պատրաստ է համախմբվել իշխանությունների հետ` համընդհանուր արտաքին սպառնալիքի ֆոնին, նշվում է շաբաթ օրը ՀԱԿ–ի տարածած հայտարարության մեջ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետեւանքով իրավիճակը սրվել է Ղարաբաղյան հակամարտության ողջ սահմանային գծում՝ ուղեկցվելով ծանր տեխնիկայի օգտագործմամբ և երկուստեք մարդկային կորուստներով։

ՀԱԿ–ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ տևական, սակայն, միայն զինադադարի վրա հենված լինելով՝ անկայուն խաղաղությունը, այս անգամ ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններով, կանգնած է խզման վտանգի առջև։

Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում այն մասին, որ իբր ադրբեջանական ԶՈւ–ն ԼՂ տարածքում տարբեր բնակավայրեր է գրավել. ՀՀ ՊՆ>>

«Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ իրավիճակը սրելու գործողությունները և հայտարարում, որ անկախ գործող իշխանության հետ ներքաղաքական հարցերում մեր ունեցած հակասություններից և տարաձայնություններից, Հայ Ազգային Կոնգրեսը, հավատարիմ իր՝ ի սկզբանե և ոչ մեկ անգամ հռչակած սկզբունքի, արտաքին վտանգի դեպքում կանգնած է լինելու երկրի ներքաղաքական կայունության պահպանման և անվտանգության պաշտպանության դիրքերում», – նշվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթի մեջ նաև նշվում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, բանակը պետք է վստահ լինեն, որ արտաքին ամեն կարգի ագրեսիայի դեմ միավորվելու է Հայաստանի ողջ քաղաքական և քաղաքացիական դաշտը։

«Ադրբեջանի համապատասխան շրջանակները, նույնպես, սեփական փորձից, կարող են վստահ լինել, որ ներքաղաքական որեւէ խնդիր չի կարող նշանակել հայ ժողովրդի բաժանում կամ պառակտում, եւ ագրեսիա իրականացնելիս հաշվարկներ անել դրա վրա», – նշվում է ՀԱԿ–ի հայտարարության մեջ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:29
23 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը
12:27
23 Հոկտեմբերի 2023
Տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
11:23
23 Հոկտեմբերի 2023
Երևանի 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր
Երկարօրյա խմբերով մանկապարտեզների ցանկին կարելի է ծանոթանալ քաղաքապետարանում կայքում
20:47
20 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա (ՖՈՏՈ)
Ուշադրություն․ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա․ ՖՈՏՈ
13:07
20 Հոկտեմբերի 2023
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
12:44
20 Հոկտեմբերի 2023
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
10:38
20 Հոկտեմբերի 2023
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
09:55
20 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
19:37
19 Հոկտեմբերի 2023
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն
14:05
19 Հոկտեմբերի 2023
«Ակադեմիական քաղաքը» տեղակայվելու է երկու տեղամասերում. նոր մանրամասներ
Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով
13:22
19 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ՍՇՎ–ի բարձր ակտիվություն է, ԱՆ–ն կոչ է անում պատվաստվել
Հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ