Երևանը հուսով է դյուրացնել մուտքի արտոնագրային ռեժիմը ԵՄ–ի հետ
17:15
04 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանը հույս ունի առաջիկայում հնարավորինս շուտ սկսել Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները և երկխոսությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները և երկխոսությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ», – ասել է Նալբանդյանը` չորեքշաբթի ելույթ ունենալով Պրահայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը։
Նա նաև նշել է, որ անցյալ դեկտեմբերին Հայաստան-ԵՄ ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցությունները «մեզ թույլ կտան ստեղծել մեր հարաբերությունների համար նոր իրավական հիմք»։–0–
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ