Երևանը դրախտ է ինտերնետ ֆրիլանսերների համար. Հայաստանում բնակվելու 9 պատճառ

30.06.2016, 16:22
Medium  պարբերականը ներկայացնում է ինը պատճառ, թե ինչու համակարգչով հեռակա աշխատող մարդիկ պետք է ընտրեն Երևանը որպես մշտական բնակության վայր, և ինչով է այն այդքան գրավիչ:
Երևանը դրախտ է ինտերնետ ֆրիլանսերների համար. Հայաստանում բնակվելու 9 պատճառ
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Medium պարբերականը ներկայացնում է ինը պատճառ, թե ինչու համակարգչով հեռակա աշխատող մարդիկ պետք է ընտրեն Երևանը որպես մշտական բնակության վայր, և ինչով է այն այդքան գրավիչ:

Հոդվածի հեղինակ Թոմ Ալենն արդեն վաղուց ապրում է Երևանում, Հայաստանը նրա համար երկրորդ հայրենիք է դարձել: Հոդվածը գրելու առիթ է դարձել քաղաքի զարգացումը վերջին հինգ տարիների ընթացքում և այն, որ Երևանն այսօր ունակ է բավարարել «թվային թափառաշրջիկի» բոլոր պահանջմունքները:

Երևանը Երկիր մոլորակի առավել բազմամշակութային տարածաշրջանի կենտրոնն է

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նման գերտերությունների միջև տեղակայված, բոլոր կողմերից պաշտպանված լեռնաշղթաներով` Հարավային Կովկասը դարերով համարվել է մշակույթների և լեզուների «խառնարան»։

 - рис.1

Ճամփորդներին դժվար կլինի գտնել ավելի գրավիչ տարածաշրջան` մատչելի
հասարակական տրասպորտով, հիասքանչ լանդշաֆտով և գյուղական համայնքների ջերմ հյուրասիրությամբ: Այն ուսումնասիրությունների և արկածների մեծ ներուժ ունի:

 - рис.2

Երևանը տարածաշրջանային քաղաք չէ, այլ` տոտալ գյուղ

Կյանքը Երևանի կենտրոնում ապացուցում է, թե որքան փոքր է քաղաքը և որքան փողկապակցված են նրա բնակիչները: Զբոսնելով քաղաքի կենտրոնով` անպայման կհանդիպեք ծանոթ մարդկանց: Հոդվածի հեղինակի կարծիքով, դրա պատճառն այն է, որ քաղաքի կենտրոնը մանրամասն հատակագծվել է` որպես կոմպակտ շրջան, որտեղ ամեն ինչ մեկ քայլ հեռավորության վրա է:

 - рис.3

Մեծ դեր է խաղում նաև այն փաստը, որ օտարերկրացիները և սփյուռքահայերը ճիշտ այնքան են, որ չեն կարող զգալի նոսրացնել տեղի բնակչությանը: Մի խոսքով, բոլորը բոլորին ճանաչում են: Օտարերկրացիներից շատերը ևս հայկական ծագում ունեն:

Երևանում բնակվելն ապահով է և ուրախ

Չնայած, որ օտարերկրյա կառավարությունները զգուշացնում են աշխարհաքաղաքական հակամարտությունների և փակ սահմանների մասին, կյանքը Երևանում շատ ապահով է: Հանցագործությունների մակարդակը շատ ցածր է, ոչ ոք անգամ չի լսել ակաբեկչական գրոհների մասին: Միակ վտանգն այն է, որ տաքսու վարորդները ձեզնից ավել շատ փող կկորզեն, քան պետք է: Բայց չէ՞ որ ամենուր է այդպես:

Երևանը քաղաք է, որտեղ պետք չէ անընդհատ հետ նայել: Մարդիկ զբոսնում են, հաճախում մարզադահլիճ, պատկերասրահ, սրճարան-գրադարան, մասնակցում փառատոնների:

 - рис.4

Երևանյան կյանքը բավական էժան է

Երևանի կենտրոնը ժամանակակից է և զարգացած, այստեղ կան շատ եվրոպական սրճարաններ, արվեստի և երաժշտության կենտրոններ, էլիտար նորակառույցներ, որոնց զուգակցում են խորհրդային դարաշրջանի շենքերը: Ընդ որում, Երևանում ապրուստն ավելի էժան է, քան Հարավ–արևելյան Ասիայում, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ամերիկայում: Ամսական 1000 դոլարն ավելի քան բավարար է: 300-400 դոլարով կարելի է վարձակալել բնակարան-ստուդիա, 10 դոլարով կարելի է շատ լավ սնվել, 2 դոլարից պակաս գումարով կարելի է հասնել քաղաքի ցանկացած կետ, իսկ միկրոավտոբուսի կամ մետրոյի ուղեվարձն արժե 0,2 դոլար:

 - рис.5

Նույնիսկ եթե չեք սիրում գիշերային կյանք, Երևանում դուք այն վայելում եք

Ամռանը, երբ շոգ է, դուք կնկատեք, որ կյանքը Երևանի կենտրոնում սկսվում է մայրամուտից հետո: Կան փաբեր, բարեր և գիշերային ակումբներ ցանկացած ճաշակի մարդկանց համար: Ամուրիների, զույգերի և ընտանիքների համար երևանյան ամառային գիշերները զբոսանքի ժամ են: Հանրային զբոսայգիները և բուլվարները լի են մարդկանցով, քաղաքում ջերմություն ու անդորր է:

Աննկատ կերպով դուք կմիանաք Հյուսիսային պողոտայով դեպի Երգող շատրվանները քայլող մարդկանց ամբոխին, ապա կխմեք սմուզի բացօթյա սրճարանում: Նման ապրելակերպն աստիճանաբար դառնում է բնական։

 - рис.6

Դուք խորասուզվում եք պատմական խոհարարական աշխարհ

Այսօր Հայաստանում առաջարկվում է ճաշատեսակների մեծ բազմազանություն: Սովորական հայկական կամ կովկասյան ռեստորանն առաջարկում է ճաշատեսակների իսկապես լայն ընտրանի: Կարելի է համտեսել վրացական խինկալի և քաղցրավենիք, ռուսական աղցաններ և ապուրներ, լցոնած բանջարեղեն` Թուրքիայից և Բալկաններից, ռագու և բրինձ` Իրանից: Կարելի է անվերջ թվարկել:

Երևանյան ռեստորաններում կարելի է գտնել նաև բացառիկ հայկական բաղադրատոմսեր: Դրանց վերծանումն ու ծագումնաբանությունն արդեն իսկ հետաքրքիր ժամանակ անցկացնելու երաշխիք են:

Երևանը վայր է, որը գրեթե ոչ ոք չի կարող ցույց տալ քարտեզի վրա

Հնարավոր է` դուք լսած լինեք Հայաստանի մասին: Բայց կարո՞ղ եք ցույց տալ նրա տեղը քարտեզի վրա: Գիտե՞ք երկրի բնակչության թիվը, իսկ ո՞ր երկրների հետ ունի ընդհանուր սահման, ի՞նչ լեզուներով է խոսում բնակչությունը: Դժվար թե:

 - рис.7

Բոլորը գիտեն, որ, որպես «թվային թափառաշրջիկ», դուք առավելություններ եք ստանում, երբ գտնվում եք աշխարհի «կենտրոն» համարվող քաղաքներից դուրս։

Առա՛ջ անցեք մյուսներից, հատկապես, որ դեպի Երևան կան ուղիղ չվերթեր Մոսկվայից, Դուբայից, Ստամբուլից, Վիեննայից, Փարիզից, Աթենքից, Վարշավայից, Կիևից և Թեհրանից:

Ինտերնետի արագությունը բավարար է, շատ են Wi–Fi-ով սրճարանները

Վերջին տարիներին Երևանը հսկայական ցատկ է կատարել ինտերնետ հասանելիության հարցում: Անսահմանափակ ինտերնետի հասանելիությունը կարելի է ապահովել երկու օրվա ընթացքում և ծախսել դրա վրա ամսական մոտ 25 դոլար: Գրեթե բոլոր սրճարաններն ունեն հուսալի Wi–Fi:

Ինտերնետը հասանելի է նաև բջջային սարքերում ` 10 դոլարից քիչ ավել վճարի դիմաց: Երևանում հասանելի է 4G կապը, նրա սահմանից դուրս` 3G:

 - рис.8

Հայաստանում ձեզ մեծ գործեր են սպասում

Չնայած, որ Երևանը հիանալի վայր է բնակվելու համար, Հայաստանը զարգացող երկիր է, որտեղ բացակայում են մի շարք հարմարավետություններ, որոնք Արևմուտքի բնակիչները համարում են բնական: Դա ստեղծում է տարածաշրջանում դրական փոփոխությունների հնարավորություն:

 - рис.9

Հոդվածի հեղինակն այժմ զբաղվում է հետիոտնի համար նախատեսված ճանապարհի կառուցմամբ, որը Վրաստանի, Հայաստանի և Իրանի տարածքով կկապի Սև և Կասպից ծովերը: -0-