Երևանում մեկնարկել է «Ազգ–բանակ 2017» համաժողովը

20.04.2017, 12:08
Երևանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, մեկնարկել է «Ազգ–բանակ 2017» համաժողովը։
Երևանում մեկնարկել է «Ազգ–բանակ 2017» համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, մեկնարկել է «Ազգ–բանակ 2017» համաժողովը։

ՀՀ պաշտպանության նախարարության և Կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված միջոցառումը նվիրված է ռազմակրթական հարցերին։

Համաժողովին մասնակցում են երկու գերատեսչությունների ներկայացուցիչներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժներ, բուհերի դասախոսներ, ռազմագիտության ուսուցիչներ, գիտակրթական կենտրոնի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում ապրիլի 21–23–ը կկազմակերպվի ցուցահանդես, որի ժամանակ կրթության ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ հյուրերին կծանոթացնեն իրենց ծրագրերին։ Առանձին հարթակներում կներկայացվեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը։–0–