Երևանում ձիերի երամակ է հայտնվել (ՖՈՏՈ)

28.12.2017, 10:54
Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ է հայտնաբերվել։
Երևանում ձիերի երամակ է հայտնվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 06։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ կա, և ձիերին անվտանգ վայր տեղափոխելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ոչ միայն ԱԻՆ-ի ներկայացուցիչներ, այլ նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներ։

 - рис.1

Այս պահին ոստիկանները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը։ Քաղաքացիները ձիերից երկուսին պարանով կապել են էլեկտրասյունից մինչ փրկարարների ժամանումը։–0–