Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը ձեռնարկելու միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար

16.05.2018, 14:57
Ակտիվիստներն այսօր քանդել են Երևանի 2800-ամյակի այգու պատնեշները, որն այս պահին վերակառուցման փուլում է։ Այգին գտնվում է Մյասնիկյանի արձանի մոտակայքում։ Ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարան և պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը ձեռնարկելու միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը չորեքշաբթի դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին քաղաքապետարանի շենքում գրանցված միջադեպի կապակցությամբ։

Загружается новость ... "Лево"

Ակտիվիստներն այսօր քանդել են Երևանի 2800-ամյակի այգու պատնեշները, որն այս պահին վերակառուցման փուլում է։ Այգին գտնվում է Մյասնիկյանի արձանի մոտակայքում։ Ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարան և պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։

«Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։ Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար», – նշվում է դիմումի մեջ։ –0–