Երևանցիները կրկին հանրահավաք են անցկացնում, չնայած որ «Սասնա ծռերը» որոշեցին հանձնվել

31.07.2016, 21:48
Ազատության հրապարակում այս րոպեներին անցկացվում է հերթական հանրահավաքը` ի պաշտպանություն ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռերին»։
Երևանցիները կրկին հանրահավաք են անցկացնում, չնայած որ «Սասնա ծռերը» որոշեցին հանձնվել
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ազատության հրապարակում այս րոպեներին անցկացվում է հերթական հանրահավաքը` ի պաշտպանություն ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռերին»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ զինված խմբի անդամները, ովքեր շուրջ երկու շաբաթ զավթած պահեցին ՊՊԾ գնդի տարածքը, վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իշխանություններին։

Հանրահավաքի մասնակիցներն աջակցում են «Սասնա ծռերի» այդ որոշմանը, սակայն հայտարարում են, որ պատրաստ են շարունակել պայքարը։–0–