Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

05.09.2016, 15:41
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Այնուհետև Վրաստանի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Գիորգի Կվիրիկաշվիլին նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Վրաստանի պատվիրակությանը ուղեկցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: -0-