Վիգեն Սարգսյանը խոսել է ցույցերի ճնշման գործում բանակի հնարավոր մասնակցության մասին

23.04.2018, 12:35
Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է ցույցերի ճնշման գործում բանակի հնարավոր մասնակցության մասին։
Վիգեն Սարգսյանը խոսել է ցույցերի ճնշման գործում բանակի հնարավոր մասնակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է ցույցերի ճնշման գործում բանակի հնարավոր մասնակցության մասին։

«Մեր օրենսդրությունը մանրամասն կարգավորում է այն դեպքերը, երբ բանակը կարող է գործի դրվել նմանատիպ գործընթացներում, և դա հնարավոր կլինի անել միայն այն դեպքում, եթե հայտարարվի արտակարգ դրություն», – հայտարարեց Սարգսյանը լրագրողներին։

Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ նա, քաղաքացիների մեծամասնության նման, հույս ունի, որ գործը չի հասնի արտակարգ դրություն հայտարարելուն, սակայն օրենսդրությունը հենց դրա համար էլ նախատեսված է, որպեսզի բարդ իրավիճակներում տրվի հնարավոր ելք։

Загружается новость ... "Лево"

«Ընդ որում նշեմ, որ բանակն անգամ արտակարգ դրության ժամանակ չի մասնակցում ուժային միջոցառումներին, այլ միայն իրականացնում է գործողություններ արտակարգ դրության ռեժիմը պահպանելու համար», – հայտարարեց Սարգսյանը։

Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։

Կիրակի` ապրիլի 22–ին, «Մարիոթ» հյուրանոցում «Ելք» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շանտաժ է անվանել ընդդիմության գործողությունները: Նա զգուշացրել է, որ այդ գործողությունների շարունակության դեպքում ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ընդդիմության վրա: Սերժ Սարգսյանի գնալուց հետո Փաշինյանը նշել է, որ ակցիաներն ամբողջ հանրապետությունում կշարունակվեն կրկնակի ծավալով: Ավելի ուշ Արցախի պողոտայում անցկացվող երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը բերման են ենթարկվել: Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվել են։–0–