Վարդգես Գասպարին ազատ արձակվեց կալանքից
26.02.2016,
20:25
Ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ազատ է արձակվել կալանքից:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ազատ է արձակվել կալանքից, հայտնում է «Ազատությունը»` հղում անելով Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուրջյանին։
Վերաքննիչ դատարանը այսօր կեսօրին որոշել է փոխարինել Գասպարիի նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությամբ:
Ինչպես և ակտիվիստի կալանավորման որոշումն ընդունելիս, դատարանը նիստն անցկացրել է Գասպարիի փաստաբանների բացակայությամբ:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, ինչպես նաև դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու համար։ Բացի այդ, վերջինս չէր ներկայանում դատարան՝ մասնակցելու նիստերին:-0-