Վարդան Հարությունյանն ազատվել է ՊԵԿ–ի նախագահի պաշտոնից, նշանակվել է նրա իրավահաջորդը

17.05.2018, 11:53
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հրաժարական է տվել։
Վարդան Հարությունյանն ազատվել է ՊԵԿ–ի նախագահի պաշտոնից, նշանակվել է նրա իրավահաջորդը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վարդան Հարությունյանն ազատվել է ՊԵԿ–ի նախագահի պաշտոնից։

Այս հարցը ներառվել է օրակարգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում։

«Երեկոյան մենք հանդիպել ենք Հարությունյանի հետ, և նա հայտարարել է ՊԵԿ–ի նախագահի լիազորությունները վայր դնելու իր մտադրության մասին։ Մենք եկել ենք փոխհամաձայնության», – ասաց Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Հարությունյանին և կառավարության անդամներին ներկայացրեց ՊԵԿ–ի նոր նախագահին` ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանին։

Հարցը ներկայացնում էր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։–0–