Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել դատարան

18.11.2016, 18:02
Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել դատարան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և խնդրել վարույթ չընդունել իր պաշտպանի բողոքը:

Նրա պաշտպանը վերաքննիչ բողոքով վիճարկում էր Պերմյակովի սահմանը հատելու հարցը: 

Պերմյակովը իր գրության մեջ նաև նշել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օրինական վճիռ է կայացրել: Նա գրել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում և որ հանցագործությունը կատարել է միայնակ, հաղորդում է a1plus–ը։

Այսօրվա դատական նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործով մեղադրվող Գևորգ Գևորգյանին՝ նշելով, որ դատախազի դիրքորոշումը չի համապատասխանում օրենքի պահանջին:

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015 թ.–ի հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և խոստովանել է իր մեղքը։-0-